ԱՄՆ-ում աշխատանքից հեռացված աշխատակիցը սպանել է իր գործընկերներին

11:00 • 28.09.12

ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում ցուցանակներ արտադրող ընկերության աշխատակիցը սպանել է իր գործընկերներին աշխատանքից ազատվելուց անմիջապես հետո, այնուհետև ինքնասպան եղել, հայտնում է «РИА Новости»-ն՝ վկայակոչելով «Huffington Post» թերթի կայքին:

 

Զոհվել է առնվազն 2 մարդ, 4 հոգի ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Վիրավորներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

 

Միջադեպը տեղի է ունեցել նահանգի խոշորագույն Մինեապոլիս քաղաքի Accent Signage Systems ընկերության շենքում:

Ոստիկանությունը տարհանել է շենքից բոլոր մարդկանց։