Չեխիայի նախագահին սպառնացել են պլաստմասե ատրճանակով
Չեխիայի ոստիկանությունը ձերբակալել է նախագահի վրա պլաստմասե ատրճանակով կրակած «հանաքչիին»։ Խրաստավա քաղաքում կամրջի բացման հանդիսավոր արարողության ժամանակ խուլիգանը մոտեցել է նախագահ Վացլավ Կլաուսին և «կրակել» նրա վրա։
Ինչպես հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը, Կլաուսը թեթև վախեցել է։ Իսկ ահա խուլիգանի կատակը պետք է գնահատեն իրավապահները։
Նա ձերբակալվել է։ Տարվում է հետաքննություն։










