Ռուս բարեգործները 100 հազար եվրո են հավաքել «դեղին» աղջկա փրկության համար
Ուկրաինայի Սիմֆերոպոլ քաղաքում ծնված 6 ամսական Յասմինա Մամուտովայի համար, ով լյարդի փոխպատվաստման անհապաղ կարիք ունի, ռուս բարեգործները 4 մլն ռուբլին են հավաքել, հայտնում է Life News-ը։
Բժիշկների ախտորոշման համաձայն՝ աղջիկը տառապում է հազվադեպ հանդիպող հիվանդությամբ՝ լյարդի մաղձային ցեռոզով, ինչի պատճառով էլ փոքրիկի ամբողջ մարմինը դեղին գույն է ստացել։
Տեսնելով «դեղին» աղջկա լուսանկարները՝ ռուս բլոգերներն ու օգտատերերն ակտիվորեն սկսել են գումար հավաքել նրա բուժման համար։ Բրյուսելում անհրաժեշտ վիրահատությունն անցկացնելու համար 116 920 եվրո է հարկավոր, որից 101 505-ն արդեն հավաքվել է։
Երեխայի ծնողները նշել են, որ մինչև հոկտեմբերի 1-ն անհրաժեշտ է ևս 15 145 եվրո գումար։










