Բակո Սահակյանը եղել է Քաշաթաղում և Բերձորում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին այցելել է Քաշաթաղի շրջան և աշխատանքնային խորհրդակցություն անցկացրել շրջվարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և դպրոցների տնօրենների հետ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից։
Հանդիպմանը քննարկվել են գյուղատնտեսության, մասնավորապես, բեքահավաքին և կրթության ոլորտին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Քաշաթաղի շրջանը, ունենալով զարգացման մեծ ներուժ, կարող է դառնալ ողջ հանրապետության տնտեսության շարժիչ ուժը:
Շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում Բակո Սահակյանը կարևորել է նաև կրթության դերը՝ ընդգծելով, որ պետությունը հատուկ ուշադրություն կդարձնի շրջանում ոլորտի զարգացմանը:
Հանդիպումից հետո երկրի ղեկավարը Բերձոր քաղաքում մասնակցել է Քաշաթաղի և Շահումյանի շրջաններին բարերար Մաքսիմ Հակոբյանի կողից ժամանակակից տրանսպորտային միջոցների տրամադրելու հանդիսավոր արարողությանը:
Այցի ժամանակ Նախագահին ուղեկցել են Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:










