Բելգիական գարեջուրը կրկին ճանաչվել է լավագույնն աշխարհում

13:00 • 29.09.12

Բելգիական արտադրության գարեջրի մի քանի տեսակներ կրկին ճանաչվել են լավագույնը World Beer Awards 2012 միջազգային մրցույթի շրջանակներում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Le Soir-ին։

 

«Լավագույն մուգ գարեջուր» անվանակարգում հաղթող է ճանաչվել Gouden Carolus Classic-ը, իսկ Mort Subite Oude Gueuze-ն էլ արժանացել է լավագույնի կոչմանը «Բնական խմորման չզտված գարեջուր» անվանակարգում։

 

Միջազգային մրցույթի ժյուրիին ներկայացված են եղել գարեջրի 600 տեսակներ աշխարհի 32 երկրներից։


Բելգիայում արտադրվում է գարեջրի 450 տեսակ: Դրանցից շատերն ամեն տարի լավագույնն են ճանաչվում փորձագետների կողմից։