Հեծանվային երթ-ուխտագնացություն՝ Երևան-Էջմիածին-Երևան երթուղով
Սեպտեմբերի 30-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը «Մենք չենք ծխում» ծրագրի շրջանակներում կազմակերպում են հեծանվային երթ-ուխտագնացություն Երևան-Էջմիածին-Երևան երթուղով: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տարածած հաղորդագրությունից։
Երթին կմասնակցի ԵՊԲՀ շուրջ 50 ուսանող։ Հեծանվորդներն Էջմիածնի Մայր տաճարում կմասնակցեն օրհնության արարողությանը, կլինեն Մայր տաճարի թանգարանում։ Նշենք, որ սեպտեմբերի 30-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը։










