Bentley-ն ներկայացրել է Continental GT Speed-ը (լուսանկարներ)

00:36 • 29.09.12

Bentley-ն լրջորեն նախապատրաստվում է մոդելի մեծ ավտոսպորտ վերադարձի մասին: Փարիզի ավտոսրահը դարձել է այն տեղը, ուր ընկերությունը կազմակերպել է իր նոր կոնցեպտուալ ստեղծագործության` Continental GT3-ի դեբյուտը, հաղորդում է auto.vesti պարբերականը:


Continental GT3-
ն ստեղծվել է հատուկ նախապատրաստված թիմի կողմից բրիտանական Քրյու քաղաքում` Bentley-ի կենտրոնակայանում:


Պաշտոնական
հայտարարության համաձայն, այս նախագիծը վերածնում է ընկերության գաղափարային հենքը, որն է` սերիական մոդելների հիման վրա մրցարշավային մեքենաների թողարկում:


Նախագծողները
պնդում են, որ նախատիպը բարձր արագություններին կայունության հսկայական պաշարով է օժտված, այդ թվում և նոր աերոդինամիկ փաթեթի շնորհիվ, որը նախագծվել է հատուկ վազքուղում օգտագործվելու համար:


Նախատիպը հետնաքարշակ է, չնայած նրան, որ սկզբնական մոդելը, որի հիման վրա այն ստեղծվել է, լիաքարշակ համակարգ ունի:


Դեռ
հստակ չէ, թե ինչ շարժիչ կունենա Continental GT3-ն, սակայն սովորական, ոչ մրցարշավային Continental GT Speed-ը 12 գլանային շարժիչ ունի, որը 625 ձիաուժ և 800 Նմ ոլորող մոմենտ հզորություն է ապահովում և մեքենային 0-100կմ/ժ արագության հասցնում 4.2 վայրկյանում:


Նշվում
է, որ Continental GT3-ը, որն առավել հզորացված և թեթևացված նախագիծ է, շատ ավելի տպավորիչ ցուցանիշներ կապահովի: