Պայթուն Ճապոնիայի քիմիական գործարանում, տուժել է ավելի քան 30 մարդ

12:51 • 29.09.12

Ավելի քան 30 մարդ է տուժել Հյոգո ճապոնական պրեֆեկտուրայի քիմիկատների արտադրության գործարանում շաբաթ տեղի ունեցած պայթունի հետևանքով, հայտնում է «РИА Новости»-ն՝ վկայակոչելով NHK հեռուստաալիքին:


Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտավորապես ժամը 14:00-ին: Հակահրդեհային ծառայության աշխատակիցների խոսքով՝ գործարանի վրայով սև ծուխ է բարձրանում: Դեպքի վայր է ժամանել ավելի քան 10 հակահրդեհային ծառայության խումբ:


Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Պայթունի պատճառը պարզվում է: Շրջակա միջավայրի հնարավոր վարակման մասին տեղեկատվություն չի ստացվել: