FoxNews հեռուստաալիքն ուղիղ եթերում ցուցադրել է կարգազանցի ինքնասպանությունը (տեսանյութ)
Հանրահայտ ամերիկյան FoxNews հեռուստաալիքն ուղիղ եթեր է հեռարձակել վիճահարույց կադրեր, որտեղ ներկայացված է մի հանցագործի ինքնասպանությունը։
Ինչպես նշում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, FoxNews-ի թղթակիցներն ուղղաթիռի վրայից ուղիղ եթերով ռեպորտաժ են ներկայացրել այն մասին, թե ինչպես են իրավապահները հետապնդում գողացված մեքենայով փախչող հանցագործին։ Որոշ ժամանակ անց հանցագործը կանգնեցրել է մեքենան, դուրս եկել, վազել մոտակա թփերի մոտ և ատրճանակով կրակել իր գլխին։
Արդյունքում շոկային այս կադրերը հայտնվել են ուղիղ եթերում, ինչից հետո էլ՝ սոցկայքերում։
Միջադեպից հետո FoxNews –ը հայցել է հեռուստադիտողների ներողամտությունը և խոստացել, որ նման բան այևս չի կրկնվի։










