Maxim ամսագրի ռուս ֆոտոմոդել Կարինա Գուրինաին առևանգել են հարազատների աչքի առաջ (լուսանկարներ)

21:47 • 29.09.12

Maxim ամսագրի ֆոտոմոդել, «Միսս Maxim 2012» Կարինա Գուրինային անհայտ անձիք առևանգել են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, հաղորդում է LifeNews-ը` հղում կատարելով առևանգված աղջկա քրոջը` Գալինային:


Այսօր առավոտյան Կարինան իր քրոջ և լուսանկարչի հետ Իսպանիայից ժամանել է Մոսկվա:


Ժամանման սրահից դուրս գալով՝ նրանք ուղևորվել են դեպի ավտոկանգառ: Ճանապարհին կանգնել են օդանավակայանում մի քանի լուսանկար կատարելու համար:

Այդ պահին նրանց նկատել են ինչ որ երկրպագուներ և խնդրել լուսանկարվել հայտնի մոդելի հետ:


Դրանից հետո 21-ամյա ֆոտոմոդելին անհայտ անձիք առևանգել են, մտցրել սև մեքենան և տարել:


«Ամեն բան շատ արագ կատարվեց, - ասում է Գալինան: - Ես մի փոքր առաջ գնացի դեպի տաքսիները, լուսանկարիչը հետևիցս էր գալիս: Հանկարծ ճիչ լսվեց` դա քրոջս ձայնն էր: Երբ շրջվեցինք, Կարինան արդեն չկար: Միայն սև արտասահմանյան մեքենան կտրուկ պոկվեց այդ վայրից: Մենք չհասցրեցինք նույնիսկ համարը տեսնել»:


Գալինան փորձել է զանգել քրոջը, սակայն առևանգման պահից նրա հեռախոսը անջատված է:


«Ես ոստիկանություն եմ դիմել, սակայն նրանք ինձ խնդրել են մինչև վաղը սպասել: Եթե քույրս չհայտնվի, խոստացել են զբաղվել նրա որոնմամբ», - ասել է Գալինան: