Հակամարտության հետևանքով Սիրիայում թալանվում են պատմական հուշարձանները

19:15 • 29.09.12

Սիրիայի կառավարությունը ահազանգում է պատմական հուշարձանների թալանման կապակցությամբ, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:


Տեղեկություններն այն մասին, որ հանցագործ խմբավորումները օգտվում են երկրում տիրող բարդ իրավիճակից և թալանում ու մաքսանենք ճանապարհով երկրից հանում են արժեքավոր արտեֆակտերը, ստացվում են Սելևկյան թագավորության և Պալմիրայի մայրաքաղաք Ապամեիայից:


ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային պատմական և մշակութային ժառանգության ցանկում ներառված են Սիրիայի տարածքում գտնվող 40 հնավայր-հուշարձաններ:


Սակայն, Սիրիայի հնության և թանգարանների դեպարտամենտի տնօրեն, պրոֆեսոֆ Մաամունա Աբդել Քերիմի խոսքով, երկրում ընդհանուր առմամբ հայտնի են ավելի քան 10 հազար վայրեր, որտեղ հին քաղաքակրթությունների հետքեր են հայտնաբերվել:


Ըստ պրոֆեսորի, երկրում միջազգային մաֆիան է գործում, որը դեռ վերջերս հարստություն էր դիզում Իրաքից և Լիբիայից առևանգված հնություններով:


«Դրանք հմուտ հանցագործներ են, ովքեր լավ տեղեկացված են այն մասին, թե ինչ և որտեղ պետք է փնտրել Սիրիայում»,- նշել է դեպարտամենտի ղեկավարը:


Պատմական մեծ արժեք ներկայացնող հնությունները դուրս են տարվում հիմնականում Թուրքիայի սահմանով:

Հայտնի է դարձել, որ Համայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ քաղաքային թանգարանից գողացվել էր արամեական թագավորի այնտեղ պահվող ոսկե արձանը, որը թվագրվում է մ.թ.ա. 8 դար:
Պալմիրայից արտահանվել է 30 գտածո, որոնք կարողացել են հայտնաբերել լիբանանյան մաքսավորները Դաբբուսիի անցակետում:


Ականատեսները հաղորդել են, որ Ապամեա քաղաքում գետնից հնագույն խճանկարի դրվագների դուրս կորզման համար հանցավոր խմբավորումը շինարարական տեխնիկա է կիրառել: Համանպան պատկեր է բյուզանդական Էլ-Բարա և Սերջիլլա քաղաքների պատմական հուշարձանների տարածքում, ինչպես նաև Լաջաթեի պեղումների տարածքում` երկրի հարավային Դերաա նահանգում: