Բժիշկները ապշած են 17-ամյա ավստրալացի տղայի տոկունությամբ, նա վերապրել է աշխարհի ամենաթունավոր օձերից մեկի խայթոցից հետո
Ավստրալական Oxyuranus microlepidotus օձի (որը նաև հայտնի է Ներմայրցամաքային թայպան անունով) թույնի միայն մեկ կաթիլը բավական է 100 մարդ սպանելու համար: Այդ օձի թույնը 180 անգամ ավելի ուժեղ է քան կոբրայի թույնը, նշում է The Sydney Morning Herald պարբերականը, որին հղումով հոդված է հրապարակել meddaily.ru-ն:
Խայթելուց հետո զոհը հաշված րոպեների ընթացքում կաթվածահար է լինում և արյունահոսություն է սկսվում: Սակայն 17-ամյա երիտասարդը կարողացել է վերապրել այդ մահաբեր օձի խայթոցը, ինչը ապշեցրել է բժիշկներին:
Երիտասատդ տղան ինքնուրույն հասել է Կարի Կարի հիվանդանոց:
Այնտեղ պարզվել է, որ օձը խայթել է նրա ձախ ձեռքը: Օձը նույնպես տարվել է հիվանդանոց, որտեղ մասնագետները բացահայտել են դրա ստույգ տեսակը:
Հետագայում երիտասարդին տեղափոխել են այլ հիվանդանոց: Նրա վիճակը բժիշկները ծանր են գնահատում, չնայած նա վատ չի զգում և կարողանում է խոսել:
Մասնագետները պնդում են, որ թույնը շարունակում է ակտիվորեն գործել տղայի օրգանիզմում: Սակայն դեպքը բացառիկ է: Տղան վաղուց պետք է մահացած լիներ:
Թույնի այդ տեսակը կանգնեցնում է դեպի ուղեղ և կենսական կարևորագույն օրգաններ` ինչպես թոքերը, սիրտը կամ մկանները գնացող ազդակները: Քանի որ դա նեյրոտոքսին է, ապա դրա ազդեցության ժամանակը շատ արագ է: Հիմնականում մահը վրա է հասնում կես ժամվա ընթացքում:










