Աղիքային վարակ Գերմանիայում` ավելի քան 6 հազ վարակվածներ
Գերմանիայում առնվազն 6,5 հազ երեխա և դեռահաս է վարակվել ստամքոսա-աղիքային վարակով, հայտնում է BBC-ն: Հիվանդների մեծ մասը երկրի արևելյան շրջաններից են՝ Սաքսոնիա, Թյուրինգի, Բեռլին, Բրանդենբուրգ:
Առանձին դեպքերում վարակվել են նաև ուսուցիչներ: Հիվանդության նախանշաններն են՝ սրտխառնոց և փորլուծություն: Բոլոր վարակվածները սննդի մեջ օգտագործել են Sodexo ընկերության արտադրանքը:
Ընկերության ներկայացուցիչները արտադրանքի անորակության վերաբերյալ հանդիմանությունները հերքում են՝ հղում կատարելով ստուգումների արդյունքներին:
Ավելի վաղ հայտնվում էր 5.5 հազ վարակվածների մասին:










