Արարատում «Գազելի» և «Գազ-24»-ի բախումից կա 1 զոհ և 2 վիրավոր
Այսօր առավոտյան ժամը 08.15-ին, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Նոր Կյանք-Տափերական ճանապարհի 0,5 կմ-ին բախվել է կայանված «ԳԱԶԵԼ-3221» մակնիշի ավտոմեքենայի: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության կայքից։
Պատահարի հետևանքով «ԳԱԶԵԼ-3221»-ի վարորդը` 59-ամյա Սերյոժա Արթենյանը, տեղում մահացել է, իսկ «ԳԱԶ-24»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:










