Էջմիածնում «Ֆոլկսվագեն գոլֆը» բախվել է ծառին, մահացել է 24-ամյա երիտասարդ

09:31 • 29.09.12

Այսօր գիշեր, ժամը 01.51-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի էջմիածին քաղաքում` «Անմար կրակ» հուշարձանի մոտակայքում, ավտոմեքենան բախվել է ծառին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չպարզաբանված հանգամանքներում «Ֆոլցվագեն գոլֆ» մակնիշի 33 ԼՏ 611 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել 24-ամյա Հայկազ Հակոբյանին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: