Տիեզերքը ավելի հին է, քան ընդունված է կարծել. հետազոտություն

23:04 • 23.03.13


Տիեզերքի առաջացումից հետո մնացած ճառագայթման ավելի մանրազնին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Մեծ պայթյունը տեղի է ունեցել 13,8 մլրդ տարի առաջ՝ 100 մլն տարի ավելի վաղ, քան ընդունված էր կարծել, հայտնում է Reuters-ը:


Նոր
տվյալները հիմնված են Եվրոպական տիեզերական գործակալության Planck տիեզերանավի հավաքած տվյալների վերլուծության հիման վրա:


Տիեզերքի
առաջացումից մնացած ճառագայթումը բացահայտվել է 1964-ին: Աղբյուրը նշում է, որ 100 մլն տարով ավելի վաղ առաջացած մեր տիեզերքում հետագայում ի հայտ են եկել աստղերն ու գալակտիկաները:


Նոր
տվյալը նաև նոր գլուխկոտրուկներ է առաջացրել. մասնավորապես՝ այժմ էլ գիտնականները մտածում են, որ տիեզերքը ավելի դանդաղ է «տարածվել», քան ընդունված էր կարծել:


Նոր
տվյալների համաձայն աստղերը, գալակտիկաները, մոլորակները և տեսանելի ամեն ինչը կազմում է տիեզերքի ընդամենը 4,9 տոկոսը:
 

 

Տիեզերքը ավելի հին է, քան ընդունված է կարծել. հետազոտություն