5 տարուց Նյու Յորքը հսկելու են անօդաչու թռչող սարքերը

18:39 • 23.03.13

Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը ԱՄՆ-ի գլխավոր մեգապոլիսի բնակիչներին կոչ է արել վարժվել անօդաչու թռչող սարքերին, քանի որ նրա հաշվարկներով մոտ 5 տարի հետո Նյու Յորքը հայտնվելու է դրանց վերահսկողության տակ:


«Դուք չեք կարող դիմադրել ծովի մակընթացությանը», - հայտնել է քաղաքապետը՝ ելույթ ունենալով ռադիոյով և ասելով, որ «պարզապես հաշտվեն» այդ մտքի հետ:


Այսօր Նյու Յորքի ոստիկանությունը տեսահսկման խցիկներ ունի քաղաքի ռազմավարական հատվածներում: Սա նկատի ունենալով՝ Բլումբերգն ասել է, որ ինքը ոչ մի պատճառ չի տեսնում, որ ավելի շատ խցիկներ չլինեն:


ԱՄՆ-ի իշխանություններն ավելի վաղ ասել էին, որ օրինականացրել են անօդաչու թռչող սարքերի կիրառումը ԱՄՆ-ի տարածքում և որ «տվյալների հավաքման գաղտնիության» հարցը ևս կորոշվի:


Ամերիկյան մեկ այլ քաղաքի՝ Սիեթլի քաղաքապետ Մայք ՄքԳինը, ի հակադրություն, արգելել է իր քաղաքացիներին լրտեսել երկնքից:

 

5 տարուց Նյու Յորքը հսկելու են անօդաչու թռչող սարքերը