Երաժշտությունը, սեքսն ու թմրանյութերն ուղեղի վրա նույն կերպ են ազդում. հետազոտություն

14:45 • 23.03.13

Սեքս-թմրանյութ-ռոքնռոլ. ինչպես պարզվել է՝ սրանք ոչ միայն 1960-ականների ռոքերների դարաշրջանի խորհրդանիշն են, հայտնում է Russia Today-ը։

 

Կանադայի Մակգիլի համալսարանի աշխատակիցները հետազոտություն են անցկացրել, որի ժամանակ պարզվել է, որ երաժշտություն լսելիս մարդու ուղեղը դոֆամին նյութ է արտադրում, որը հաճույքի զգացում է առաջացնում։ Նույն պրոցեսն է տեղի ունենում նաև սեքսի, համեղ ճաշի, ինչպես նաև թմրանյութերի ազդեցության տակ գտնվելիս։

 

Փորձի մասնակիցները լսել են իրենց կողմից սիրված երաժշտական ստեղծագործություններ, իսկ գիտնականները ներքին գործընթացների մասին ինֆորմացիա են քաղել զգայակներից, որոնք ամրացված են եղել կամավորներին։

 

Հետազոտողները 15 րոպե շարունակ գրանցել են ուղեղի ակտիվություն, և պարզվել է, որ այդ ժամանակ մեծ թվով դոֆամին է անցել արյան մեջ, այնքան, որքան սեքսի ժամանակ։

 

Գիտնականները նաև պարզել են, որ այդ պահին փորձի մասնակիցների մոտ առավել ակտիվ է եղել ուղեղի ստրիատում անվանումով հատվածը։
 

Երաժշտությունը, սեքսն ու թմրանյութերն ուղեղի վրա նույն կերպ են ազդում. հետազոտություն