Samsung Galaxy S4 mini սմարթֆոնի առաջին լուսանկարները
Samsung ընկերության մարտավարությունը կայանում է նրանում, որ վաճառել սմարթֆոների որքան հնարավոր է շատ մոդելներ, գրում է overclockers.ru-ն։
Այս դեպքում գործում է այն սկզբունքը, երբ գնորդը ստանում է հնարավորություն ընտրել հենց այն, ինչ ցանկանում է։ Մեծամասամբ դա ընտրության խաբկանք է, սակայն ո՞վ չի ցանկանում լինել խաբված և զգալ իրեն ինքնուրույն իր գործողություններում։ Այդ պատճառով, եթե Galaxy S4 սմարթֆոնը թվում է ձեզ չափազանց մեծ, կարելի է սպասել ամռանը նրա փոքր եղբոր՝ Galaxy S4 mini մոդելի թողարկմանը։
SamMobile կայքը Twitter-ի Ermek անունով օգտատիրոջը հղումով ներկայացրել է մի շարք լուսանկարներ, որոնցում պատկերված է Galaxy S4 mini սմարթֆոնը։ Galaxy S4-ի և Galaxy S4 mini-ի միջև ոչ մի ընդհանուր բան չկա։ Միավորում է մոդելները սերիայի անվանումը և օպերացիոն համակարգը՝ Google Android 4.2.2։
Galaxy S4 mini-ն խոստանում է ունենալ 4.3 դյույմ անկյունագծով էկրան։ Հեռախոսի դիզայնը կրկնօրինակում է Galaxy S4-ի արտաքին տեսքը։ Սակայն Galaxy S4 mini սմարթֆոնը զիջում է իր հնարավորություններով։ Սարքը վաճառքում կհայտնվի, հավանաբար, հունիսին կամ հուլիսին։










