Բժիշկները խոստանում են 10 տարվա ընթացքում արհեստական սիրտ ստեղծել
Բժիշկները փորձում են հասնել բժշկության նվիրական երազանքին՝ փոխպատվաստման համար արհեստական օրգանների ստեղծմանը։ Դա կարող է մեկնընդմիշտ լուծել մարմնի տարբեր մասերի դոնորների բացակայության խնդիրը։
Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո Ֆերնանդես Ավիլեսն իր վրա է վերցրել 10 տարվա ընթացքում արհեստական սիրտ ստեղծելու պատասխանատվությունը։
6 տարի առաջ, Գրեգորիո Մարանոն հիվանդանոցում, որտեղ էլ աշխատում է իսպանացի բժիշկը, տեղի էր ունեցել «հեղաշրջող վիրահատություն», որը հարվածի տակ էր դրել ցողունային բջիջների համաշխարհային շուկան։
Մադրիդի հիվանդանոցի բժիշկները ցույց էին տվել, որ ամեն մարդ կրում է այնքան ցողունային բջիջ, որը բավարար է ցանկացած այլ օրգան աճեցնելու համար։
Վերջերս նա հայտարարել էր, որ մտադիր է ավելի հեռուն գնալ և ամբողջական արհեստական սիրտ ստեղծել։ Մի քանի տարի առաջ նրան հաջողվել է դա անել 5 անգամ, սակայն առնետների օրգանների վրա։
The Wall Street Journal-ը տեղեկացնում է, որ Ավելիեսը արդեն արդեն աշխատանքային նյութ ունի։ Բժիշկը դիակից սիրտ է վերցրել և այն դրել հատուկ լուծույթի մեջ։ «Մեզ մնում է այս սրտին ստիպել աշխատել»,- ասում է իսպանացին։
Այժմ նա, իր գործընկերների հետ զբաղված է արհեստական սիրտ ստեղծելու աշխատանքներով։
Վերջին տասնամյակում բժշկությունը շատ առաջ է գնացել այս ուղղությամբ։ Բժիշկներին հաջողվել է արհեստական քիթ, շնչափող, ականջ ստեղծել և այս ամենը ցողունային բջիջների շնորհիվ։










