Հնդկաստանում փոքրիկ անօդաչու թռչող սարքեր են պատրաստել
Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և նորարարությունների կազմակերպությունը (DRDO) փորձում է ստեղծել գերթեթև անօդաչու թռչող սարք (ԱԹՍ): MAV-ը (Micro Air Vehicle) ունի 30 սմ լայնություն և 300 գրամ քաշ, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով PTI-ին, ով այս տեղեկությունները ստացել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունից:
Ըստ գործակալության տվյալների, սարքը կունենա փոքրիկ տեսախցիկ, 37 կմ/ժ արագություն և կկարողանա հասնել 100 մետր բարձրության: ԱԹՍ-ն կարող է գործել 2 կմ հեռավորության վրա: Փոքրիկ անօդաչու սարքերը ծրագրվում է օգտագործել Հնդկաստանի հյուսիս-արևելքում, Ջամմու և Քաշմիր նահանգներում՝ ահաբեկիչների և գրոհայինների դեմ պայքարելու համար:
Հունվարին Pakistan Defence բլոգը գրում էր, որ DRDO-ն փորձարկել է մի քանի փոքրիկ անօդաչու թռչող սարքեր: Նրանց լայնությունը կազմում էր 30-45 սմ, իսկ քաշը` 300-500 գրամ: ԱԹՍ-երը ունեին Black Kite, Golden Hawk և Pushpak անունները և կարող են կատարել 30 րոպե տևողությամբ թռիչքներ:
Բացի այդ նույն աղբյուրը նշում է, որ DRDO-ն փորձարկել է 2 խոշոր ԱԹՍ` Imperial Eagle և Sly Bird: Նրանք կշռում էին 2 կիլոգրամից քիչ և հասարակ տեսախցիկի փոխարեն կարող էին կրել գիշերային տեսողության ջերմային տեսախցիկներ: Նախկինում նշվում էր, որ բոլոր սարքերը ստեղծվում են այնպես, որ դրանք հեշտ լինի տեղափոխել:










