Նոր Whisper հավելվածը կարողանում է իմանալ օգտատիրոջ գաղտնիքները
Հատուկ iOS օպերացիոն համակարգի հիման վրա գործող սարքերի համար ստեղծված նոր հավելվածը՝ Whisper-ը, հնարավորություն է տալիս օգտատիրոջը պատմել հոգու վրա «ծանրացած» գաղտնիքը՝ առանց մտահոգվելու, թե այն կարող է ինչ-որ մեկն իմանալ։
Ինչպես նշում է Вести-ն, հավելվածից օգտվելու համար օգտատերը պետք է ընտրի որևէ լուսանկար, դրա վրա զտիչ (фильтр) դնի (ինչպես Instagram-ում), այնուհետև դրա տակ գրի իր գաղտնիքն ու հրապարակի այն։ Մյուս օգտատերերը կտեսնեն այդ խոստովանությունը, ցանկության դեպքում «լայքեր» կդնեն, սակայն չեն կարողանա տեսնել, թե ով է այն տեղադրել։
Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ հավելվածը ցույց է տալիս, թե տվյալ գաղտնիք հրապարակողը կարդացողից որքան հեռավորության վրա է գտնվում։ Այս հանգամանքն է՛լ ավելի խորհրդավոր է դարձնում Whisper-ը, քանի որ օվկիանոսի մյուս ծայրում գտնվող մարդու խոստովանությունը կարդալն ավելի պակաս հետաքրքիր է, քան նրանը, ով քեզ մոտ գտնվող մարդկանցից է։
Այս հավելվածը կարելի է անվճար ներբեռնել App Store-ում. դրանից արդեն օգտվում է 100 հազար մարդ։










