ԱՄՆ-ի արևմտյան ափի վրայով անցած հրե գունդը երկնաքար է եղել. NASA

14:59 • 25.03.13

ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի ներկայացուցիչ Բիլ Կուկը հաստատել է, որ ուրբաթ երեկոյան ԱՄՆ-ի արևմտյան ափի վրայով անցած հրե գունդը եղել է «մեկուսացված երկնաքար»։

 

Ինչպես նշում է Корреспондент-ը, ուրբաթ երեկոյան սոցկայքերի բազմաթիվ օգտատերեր տեղեկացրել էին կանաչ գույնի և բավական երկար հետագծով հրե գնդի մասին։

 

Նյու Յորքի բնակիչները հնարավորություն են ունեցել հետևել թռչող երկնային մարմնին մի քանի վայրկյան շարունակ։
Կուկի խոսքով՝ երկնաքարը նման է եղել հրե գնդի, իսկ իր պայծառությամբ՝ լիալուսնի։
 

ԱՄՆ-ի արևմտյան ափի վրայով անցած հրե գունդը երկնաքար է եղել. NASA