Ցուկերբերգն իր աշխատակիցների համար արգելափակել է Facebook-ը

16:00 • 26.03.13

Facebook սոցիալական ցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգն իր ինժեներներին արգելել է աշխատավայրում օգտվել սոցիալական ցանցի համակարգչային տարբերակից, տեղեկացնում է Slon.ru-ն։

 

Այդպիսով՝ սոցիալական ցանցի հիմնադիրը ցանկանում է հասնել նրան, որ իր աշխատակիցներն ավելի լավ և արագ աշխատեն բջջային տարբերակի կատարելագործման ուղղությամբ։

 

«Մենք պետք է խոստովանենք, որ բջջային տարբերակն ունի անհրաժեշտ գործառույթների միայն մի մասը, և դա պետք է շտապ շտկել»,-համոզված են ընկերությունում։

 

Բացի այդ, ընկերության ղեկավարությունը համոզված է, որ արդյունքում ինժեներներն ավելի քիչ կշեղվեն իրենց հանձնարարությունից։

 

Facebook-ը չափազանց կարևոր է համարում աշխատակիցներին ստիպելը օգտվել այն ոչ հարմար, անկատար արտադրանքից, որոնք նրանք ստեղծում են։ Այդ դեպքում նրանք փորձում են հնարավորինս արագ շտկել սխալը։

 

Հիշեցնենք, որ 2012թ.-ին Facebook-ի ակտիվ օգտատերերի թիվը հատել էր 1 միլիարդի շեմը։  Այդ ժամանակ բջջային սարքերից սոցիալական ցանց պարբերաբար մտնում էր 600.000 օգտատեր։
 

Ցուկերբերգն իր աշխատակիցների համար արգելափակել է Facebook-ը