Facebook-ը փոփոխում է հայտնի մարդկանց մեկնաբանությունների համակարգը
Facebook սոցիալական կայքի ադմինիստրացիան մեկնաբանությունների նոր համակարգ է ստեղծել, որը մատչելի է հանրահայտ օգտատերերին և կորպորացիաներին, որոնց բաժանորդների թիվը գերազանցում է 10 հազար մարդը, հայտնում է Российская Газета-ն:
Նորամուծություններից մեկը դարձել է այն, որ մեկնաբանությունները նորերի դեպքում չեն իջնում ամենաներքև, այլ «տեղավորվում են» կարդացողի մեկնաբանության տակ: Դրա համար հանրահայտ աքաունթների տերերը հատուկ պատասխանի կոճակ կունենան:
Դրանից բացի ամենից շատ հավանության արժանացած՝ ամենից շատ Like-եր հավաքած մեկնաբանությունները և ճյուղերը ավտոմաt կբարձրանան ավելի բարձր մակարդակի ընդհանուր ցուցակում՝ օգտատերերին հնարավորություն տալով տեսնել ամենահետաքրքիր մեկնաբանությունները:
Ըստ Facebook-ի՝ նորամուծությունը՝ մեկնաբանությունների նոր ձևաչափը հնարավորություն կտա խթանել քննարկումները այդ տիրույթում: Սովորական օգտատերերին այդ գործառույթը դեռ մատչելի չէ:










