HTC-ն փոխում է կարգախոսը

17:36 • 26.03.13

Android օպերացիոն համակարգի հիման վրա գործող սմարթֆոններ արտադրող HTC ընկերությունը հրաժարվում է Quietly Brilliant կարգախոսից և սկսում ագրեսիվ քաղաքականություն իրականացնել մրցակիցների հանդեպ, հայտնում է vesti.ru-ն։ 

 

«Մենք շատ նորարարություններ ունենք, սակայն դրանք բավականաչափ ուժեղ չեն հնչում», - որոշումը մեկնաբանել է մարքեթինգի գծով նոր տնօրեն Բենջամին Հոն։ Ընկերության նոր ռազմավարությունը, նրա խոսքով, ավելի համարձակ կլինի։

 

Հիշեցնենք, որ HTC-ն սկսել է իր սմարթֆոնների վրա տեղադրել Quietly Brilliant գրառումը 2009թ. աշնանից։ Ընկերության նախորդ կարգախոսը Innovation էր։

 

Նախորդ տարվա 4-րդ եռամսյակում արտադրողի վաճառքներն ընկել են 41%-ով՝ Samsung-ի և Apple-ի հետ ունեցած մրցակցության պատճառով։ Փոխելով մարքեթինգային ռազմավարությունը՝ HTC-ն հույս ունի հանգստացնել ներդրողներին։

 

Հոյի խոսքով՝ համացանցում գովազդի բյուջեն կաճի 250%-ով՝ համեմատած նախորդ տարվա հետ, իսկ ավանդական մեդիայում՝ 100%-ով։
 

HTC-ն փոխում է կարգախոսը