Այժմ էլ Sony-ն է աշխատում «ապագայի ակնոցների» ստեղծման ուղղությամբ (լուսանկարներ)

14:10 • 26.03.13

Այն պահից, երբ ամերիկյան Google ընկերությունը հայտարարեց, որ մինչ ընթացիկ տարվա ավարտը պատրաստվում է ստեղծել «ապագայի ակնոցները»՝ Google Glass-ը, որն իր մեջ կներառի համակարգչի մի շարք կարևոր հատկություններ, ոլորտի մյուս առաջատար ընկերությունները սկսել են անհանգստանալ, գրում է Daily Mail-ը։

 

Ակնհայտ է, որ Google-ի ֆուտուրիստիկ ակնոցներն այս տարվա ամենից շատ սպասված և սպառողների շրջանում իրական ոգևորություն առաջացրած նորույթն են։ Ուստի՝ մրցակից ընկերությունները չեն ցանկանում հետ մնալ այս գործընթացից՝ փորձելով ստեղծել սեփական ակնոցները։ Վառ օրինակ է ճապոնական հեղինակավոր Sony ընկերությունը, որը նմանատիպ ակնոցներ ստեղծելու մտադրությամբ արդեն ձեռք է բերել դրան վերաբերող մի շարք արտոնագրեր։ 

 

Հայտնի է դարձել, որ Sony-ի և Google Glass-ի տարբերությունն այն է, որ ճապոնական ընկերության առաջարկած ակնոցը հնարավորություն է տալիս օգտատիրոջը նյութերը դիտել 2 աչքով, իսկ Google Glass-ը՝ միայն մեկ աչքով։ Նշվում է նաև, որ սարքը կգործի 2D ձևաչափով։

Լուսանկարում՝ Sony-ի ակնոցների նախնական գծանկարը.

 

Լուսանկարներում՝ Google Glass ակնոցների նախնական տարբերակը

Head case: Google co-founder Sergey Brin will have competition for the wearable computing market

 

Այժմ էլ Sony-ն է աշխատում «ապագայի ակնոցների» ստեղծման ուղղությամբ (լուսանկարներ)