Փորձագետները համացանցում ավելի քան 10 հազար ծայրահեղական կայք են հայտնաբերել
Համացանցում այժմ հաշվվում է ավելի քան 10 հազար ծայրահեղական կայք։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին Սինգապուրում ընթացող ծայրահեղականության հարցերին նվիրված միջազգային համաժողովի ժամանակ հայտնել է ահաբեկչության դեմ պայքարի գծով փորձագետ Ռոհան Գունարատնան։
Նրա խոսքով՝ չափազանց կարևոր խնդիր է առաջիկա 10 տարում ստեղծել համացանցում ծայրահեղական խմբերի առկայության աճին դիմակայող բազաներ։
Նա նշել է, որ համացանցում այժմ գործում է առնվազն 100 կայք, որոնք նվիրված են ծայրահեղականության դեմ պայքարին։
Համաժողովի մասնակիցները նշել են, որ ծայրահեղական հայացքների տարածման համար առավել հաճախ օգտագործվում են այնպիսի ռեսուրսներ, ինչպիսին են՝ YouTube-ը, Facebook-ը, Twitter-ը և այլ սոցիալական կայքեր։ Նրանք կոչ են արել չափավոր իսլամական խմբերին միջոցառումներ ձեռնարկել ծայրահեղականության քարոզումը կանխելու ուղղությամբ։










