Ամերիկացի գիտնականները բացահայտել են աշխարհում եղանակային անոմալիաների պատճառը
Ամերիկացի գիտնականները մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել են, որ իրենց հաջողվել է բացահայտել աշխարհում եղանակային անոմալիաների առաջացման պատճառը։ Ինչպես նշում է Взгляд-ը, պատճառն Արկտիկայում տեղի ունեցող գործընթացներն են, մասնավորապես` տաքացումն ու սառցե շերտի արագ տեմպերով կրճատումը, ինչի հետևանքով Հյուսիսային կիսագնդում մեկ անոմալ տաք եղանակ է տիրում, մեկ էլ՝ ցուրտ։
«Բախտի քմահաճույքով Արկտիկայի սառցե շերտի կրճատման հետ են կապված և՛ ձմռանն ուժեղ սառնամանիքները, և՛ ամռանն անոմալ տապը»,- ասել է Վիսկոնսինի համալսարանին կից Էկոլոգիական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Սթիվեն Վավրուսը։ Նա նշել է, որ անցած տասնամյակների ընթացքում սառույցների հալչելը հնարավորություն է տվել արկտիկական ջրերին ավելի շատ ջերմություն և էներգիա կլանել Արեգակից, ինչն իր հեթին տաքացրել է մթնոլորտը։
Այս տաքացումն ազդում է մթնոլորտային ճնշման վրա։ Արդյունքում՝ արևմուտքից արևելք փչող ուժեղ քամիների խումբը ստեղծում է օդային հոսանք, որն իր հերթին շարժման մեջ է դնում օվկիանոսային հոսանքները։
«Սա զգալի օգնում է, որպեսզի ձմռանը հողն ավելի սառչի և էքստրեմալ սառնամանիքներ տիրեն»,-նկատել է Վավրուսը։
Մասնագետները նշում են, որ անոմալ եղանակային պայմանները՝ երկարատև սառնամանիքները, փոթորիկներն ու հեղեղները, ավելի ու ավելի հաճախ տեղի կունենան։
Լրատվամիջոցը հիշեցման կարգով նշում է, որ անցած տարի արկտիկական սառցե շերտի հաստությունը հասել է ամենացածր մակարդակի։ Որոշ փորձագետներ կանխատեսւոմ են, որ Արկտիկան ամբողջովին կազատվի սառցե «վերմակից» մինչև 2020թ.։










