Շանհայում կներկայացվի նոր Icona Vulcano սուպերմեքենան

17:07 • 27.03.13

Շանհայում ապրիլի  21-29-ը կայանալիք Shanghai Auto ցուցահանդեսի շրջանակներում իտալական Icona ընկերությունը կներկայացնի նոր Vulcano հիբրիդային սուպերմեքենան, հայտնում է LuxPlanet-ը։

 

Այն համալրված կլինի 12գլանանի, 900 ձիաուժ հզորությամբ շարժիչով, ինչը հնարավորություն կտա մեքենային մինչև 350 կմ/ժ արագություն զարգացնել։ Icona Vulcano-ից 100 կմ/ժ արագություն զարգացնելու համար կպահանջվի ընդամենը 3 վայրկյան, իսկ 200 կմ/ժ արագությունը կպահանջի 10 վայրկյան։



Ստեղծողներն իրենց նոր մեքենան անվանում են «Գեղեցկուհին և հրեշը»՝ ակնարկելով հիանալի արտաքին դիզայնն ու հզոր շարժիչը։ Հայտնի է, որ մեքենան կարտադրվի պատվերով։
 

Շանհայում կներկայացվի նոր Icona Vulcano սուպերմեքենան