ManiGlove. «խելացի» Bluetooth ձեռնոց՝ iPhone-ի համար
Մինչ աշխարհը ֆուտուրիստիկ Google Glass ակնոցների ու Apple-ի «խելացի» ժամացույցների սպասման մեջ է, ի հայտ են գալիս այլ զարմանալի սարքեր։ Ինչպես նշում է Вести-ն, ասվածի վառ օրինակն է ManiGlove-ը՝ Bluetooth-ին միացված ձեռնոցը, որը կառավարում է iPhone-ն ու iPod-ը։
Արտաքուստ ManiGlove-ը հիշեցնում է գոլֆի համար նախատեսված սովորական ձեռնոց, սակայն այն ունի մարտկոց և Bluetooth մոդուլ՝ i գաջեթների հետ կապ հաստատելու համար։ Մատների տարբեր շարժումները հնարավորություն են տալիս բարձրացնել կամ իջեցնել երաժշտության ձայնը, թերթել երգերի ցանկը, ակտիվացնելSiri-ն և այլն։
Նորույթի հեղինակ Սքոթ Դիքսոնի պնդմամբ՝ ձեռնոցը շատ հարմար կլինի սպորտով զբաղվելու ժամանակ երաժշտությունը կարգավորելու համար։ Ձեռնոցը շատ թեթև է և հնարավորություն է տալիս ձեռքի մաշկին ազատ շնչել։ Իսկ մարտկոցը կարող է աշխատել 15 ժամ շարունակ՝ առանց վերալիցքավորման պահանջի։










