Համաշխարհային ինտերնետը դանդաղել է «պատմության մեջ ամենամեծ հարձակման» հետևանքով
Համաշխարհային ինտերնետը դանդաղել է «պատմության մեջ ամենամեծ կիբեռհարձակման» հետևանքով, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով փորձագետների գնահատականը:
Այս մասին ահազանգել է Spamhaus բրիտանա-շվեյցարական հ/կ-ն, որն օգնում է էլեկտրոնային հասցեների պրովայդերներին ֆիլտրել սփամը կամ այլ անցանկալի կոնտենտ: Խմբին աջակցում են աշխարհի շատ խոշորագույն ինտերնետ ընկերություններ, որոնք նրան են վստահում անցանկալի նյութերի ֆիլտրումը:
Այս վիճակի համար Spamhaus-ը մեղադրել է Cyberbunker-ին՝ հոլանդական վեբ հոսթի, որը տարածում է ամեն ինչ, բացի մանկական պոռնոգրաֆիայից և ահաբեկչությանն առնչվող նյութերից: Cyberbunker-ը մեղադրվել է Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի «քրեական ավազակախմբերի» հետ համագործակցելու համար, որոնք էլ կանգնած են հարձակման թիկունքում:
Բուն հարձակումը որակվել է «աննախադեպ», բնույթով դա DDoS հարձակում է: Հարձակումների պիկը 300 գեգաբայթ վայրկյան է:
Բրիտանական Սարիի համալսարանի գիտնականները պնդում են, որ այս հարձակումները դոմինոյի էֆեկտով վնասում են ինտերնետ ծառայություններին ամբողջ աշխարհում:
Իսկ Business Insider-ը նույն թեմայով գրում է, որ դա տեղի է ունենում հենց հիմա:










