Բզեզներին անուններ տալիս գիտնականները օգտվել են հեռախոսագրքից

00:49 • 28.03.13

Գերմանացի գիտնականները, որոնք Նոր Գվինեայում հայտնաբերել են 100 նոր տեսակի բզեզներ, որոշել են նրանց տալ հեռախոսագրքից վերցված անուններ: ИТАР-ТАСС-ը տեղեկացնում է, որ կենդանիների նման տարօրինակ դասակարգման մասին հայտնել է հայտնի Live Science կայքը:


Տրիգոնոպտերուս ընտանիքի երկարաքիթ-բզեզների տեսակին պատկանող բազմաթիվ կենդանիներ հայտնաբերվել են Կարսլուզ քաղաքի բնագիտական պատմության թանգարանի հետազոտողների կողմից, երբ նրանք ճանապարհորդում էին Ասիախաղաղօվկիանոսյան շրջանում:Իսկ երբ գործը հասել է նոր հայտնաբերված միջատների դասակարգմանը, գիտնականները հայտվել են փակուղում, որովհետև նրանցից ոչ-ոք չէր կարող մտածել այդքան անուններ: Սակայն հարցը լուծվել է, երբ գիտնականներից մեկի ձեռքի տակ է հայտնվել հասարակ հեռախոսագիրքը: Հետազոտողներն այդտեղից վերցրել են անուններ, որոնք հետագայում օգտագործել են տեսակները անվանակոչելիս: Օրինակ, տեսակներից մեկը ստացել է Տրիգոնոպտերուս մորեորում անվանումը, որն առաջացել է Մորեա տեղանունից:


Գիտնականները խոստովանում են, որ նման մոտեցումը թույլ է տվել ժամանակ խնայել:
 

Բզեզներին անուններ տալիս գիտնականները օգտվել են հեռախոսագրքից