Նյու Յորքում կհայտարարեն 2013թ. լավագույն ավտոմեքենան
ԱՄՆ Նյու Յորք քաղաքում մեկնարկող միջազգային ավտոսրահի շրջանակներում այսօր կհայտարարվի 2013թ. լավագույն ավտոմեքենան (World Car Awards)։
Այս տիտղոսի համար պայքարում է 4 մեքենա՝ Mercedes-Benz A-Class-ը, Porsche Boxster/Cayman-ը, Scion FR-S/Subaru BRZ/Toyota GT86-ն և Volkswagen Golf-ը։
Ուշագրավ է, որ Volkswagen կոնցեռնը չորրորդ անգամ է ներկայացվում այս հեղինակավոր կոչման հավակնորդների ցանկում։ Նախորդ տարի այս կոչմանն էր արժանացել Volkswagen Up-ը։
Կհայտարարվեն նաև «Տարվա լավագույն սպորտային մեքենա» (պայքարում են Ferrari F12 Berlinetta, Porsche Boxster / Cayman և Subaru BRZ / Toyota GT 86), «Ամենաէկոլոգիական՝ «կանաչ» մեքենա» (պայքարում են Renault Zoe, Tesla Model S և Volvo V60 Plug-in Hybrid Diesel), ինչպես նաև «Տարվա լավագույն դիզայն» (Aston Martin Vanquish, Jaguar F-Type և Mazda 6) անվանակարգերի հաղթողները։
Հաղթողին ընտրում է 66 հոգանոց ժյուրին՝ անկախ փորձագետների պատրաստած տեխնիկական և վերլուծական տվյալների հիման վրա։










