Ամերիկացի գիտնականներն անտեսանելի թիկնոց են ստեղծել
ԱՄՆ Տեխասի համալսարանի գիտնականների խումբը հայտարարել է անտեսանելի թիկնոց ստեղծելու մասին։
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, խոսքը «մեթաէկրան» կոչվող նյութի մասին է։
Ֆիզիկոսներին հաջողվել է հասնել միկրոալիքային ալիքների չեզոքացմանը։
Իրերը, որոնք ծածկվում են այդ նյութով, նման ալիքների համար դառնում են «անտեսանելի»։
Գիտնականները հավաստիացնում են, որ այդ ալիքներն անցնում են իրերի միջով՝ ստեղծելով «բացակայության էֆեկտ», ինչն էլ հնարավորություն է ընձեռում տարածքը դիտել օբյեկտի միջով։
Ինժեներներն այդ փաստը գլխավոր ձեռքբերումն են համարում։
Կտորը դեռ կարողանում է միայն փոքր իրեր թաքցնել, այսինքն՝ մարդուն թիկնոցով թաքցնել, ցավոք, չի ստացվում։
Գիտնականները նշում են, որ կտորը մեծ ապագա ունի, քանի որ նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն կտան դա կիրառել ռազմական նպատակներով։ Նրանք ենթադրում են, որ շուտով հնարավորություն կունենան անտեսանելի միկրոառարկաներ ստեղծել։










