Facebook-ում տեսագովազդը կարող է արժենալ 1 մլն դոլար
Facebook-ը պատրաստվում է թողարկել մի ծառայություն, որը թույլ կտա ընկերություններին սոցիալական կայքերում տեղադրել իրենց գովազդային հոլովակները։ Ըստ շրջանառվող լուրերի՝ այդ հաճույքը կարժենա 1 մլն դոլար, հայտնում է vestifinance.ru-ն։
Գովազդատուն կարող է ընտրել 4 հասանելի սեգմենտներից մեկը, որոնք նախատեսված են մինչև 30 տարեկան կամ 30-ն անց կանանց և տղամարդկանց համար։
Թե հատկապես ինչպիսի տեսք կունենան տեսաբաներները, դեռևս գաղտնիք է։ Facebook-ի մարքեթոլոգների առաջ բարդ խնդիր է դրված։ Նրանք պետք է ոչ միայն ապացուցեն ընկերություններին, որ իրենց գովազդը պահանջված կլինի, այլև չձանձրացնեն օգտատերերին հոլովակներով։
Ըստ շուկայական աղբյուրների տվյալների՝ յուրաքանչյուր հոլովակը չպետք է գերազանցի 15 վայրկյանը և, ըստ ձևափաչի, պետք է հիշեցնի այն, ինչ առաջարկում է YouTube-ը։ Օգտատերերն այդպիսի գովազդը հաճախ չեն տեսնի՝ առավելագույնը 3 անգամ մեկ օրվա ընթացքում։
Ծառայությունը կթողարկվի ամռանը։ Այժմ սոցկայքը փնտրում է առաջին հաճախորդներին, ովքեր պատրաստ են նման կլորիկ գումար տրամադրել իրենց հայտարարությունների տեղադրման համար։ Facebook-ի նպատակն է տեսագովազդներից յուրաքանչյուր օր ստանալ 4 մլն դոլար եկամուտ։










