Facebook-ն աշխատանքի է ընդունել Apple ընկերության «վարկաբեկված» ծրագրավորողին

12:55 • 17.04.13

Facebook ընկերության աշխատակից է դարձել Apple-ի նախկին աշխատակից Ռիչարդ Ուիլյամսոնը, ով պատասխանատու էր ամերիկյան ընկերության Maps հավելվածի մշակման համար, հայտնում է Корреспондент-ը։

 

Apple Maps ծառայության թողարկումից հետո բազմաթիվ բացասական արձագանքներ են հնչել, և «խնձորային» ընկերությունում 10 տարի աշխատելուց հետո Ուիլյամսոնը զրկվել է աշխատանքից։

 

Սակայն հեղինակության հետ ունեցած խնդիրները չեն խանգարել նրան աշխատանքի անցնել Facebook-ում։