Ամերիկացի գիտնականները ստեղծել են ռեկորդային հզորությամբ լիթիումային մարտկոց

22:51 • 17.04.13

Ամերիկացի ինժեներները ստեղծել են լիթիումային միկրոմարտկոցներ, որոնք հզորությամբ և լիցքավորման արագությամբ կարող են համեմատվել լավագույն գերկոնդենսատորների հետ: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Nature Communications ամսագրին և Իլինոյսի համալսարանի կայքին:


Միկրոմարտկոցներն ունեն եռաչափ կառուցվածք: Գլխավոր անոդը և կատոդը միանում են ապակե սուբստրատի վրա՝ 2 միկրոսկոպիկ սանրիկների նման: Դրա հետ մեկտեղ այդ «սանրիկների» «ատամիկները» ունեն սովորական ծակոտկեն կառուցվածք: Անոդը պատրաստված է անագի և նիկելի խառնուրդից, իսկ կատոդը իրենից ներկայացնում է լիթիումի մանգանային աղ:


Բարդ միկրոկառուցվածքը թույլ է տալիս, որ միկրոմարտկոցների մակերևույթի վրա փոխազդեցություններն ավելի արագ տեղի ունենան: Դրա արդյունքում հնարավոր է լինում հասնել բարձր հզորության և էլեկտրականության մեծ ուժի՝ 2000 անգամ ավելի բարձր, քան մյուս քիմիական մարտկոցներում:


Հիշեցնենք, որ լիթիում-իոնային մարտկոցները ներկայում ամենատարածված սնուցման աղբյուրն են ժամանակակից տեխնիկայի համար:
 

Ամերիկացի գիտնականները ստեղծել են ռեկորդային հզորությամբ լիթիումային մարտկոց