Նեթբուքերն ապրում են իրենց վերջին տարիները
HIS iSuppli հետազոտական ընկերությունը հաշվետվություն է հրապարակել, որում նշվում է, որ մինի-նոութբուքերը շուտով կլքեն բարձր տեխնոլոգիաների շուկան: Ըստ ներկայացված տվյալների, սարքերը «կվերանան» մինչև 2015 թվականը, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
HIS iSuppli-ին բերում է վերջին 3 տարիների ընթացքում նեթբուքերի մատակարարման տվյալները: Եթե 2010 թվականին խանութներում կար մոտ 32 միլիոն սարք, ապա այս տարի մասնագետները կանխատեսում են ընդամենը 3.97 միլիոն:
Այսպիսով նեթբուքների թիվը կրճատվել է 10 անգամ: Իսկ անցյալ տարվա դրությամբ դրանց թիվը նվազել է ավելի քան 2 անգամ՝ 72%-ով: 2012 թվականին արտադրվել է շուրջ 14.13 միլիոն օրինակ: Ըստ մասնագետների, ապագայում այդ թիվը միայն կնվազի՝ ընդհուպ մինչև լիովին վերացումը:

Այնուամենայնիվ նման տենդենցները պատահական չեն, որովհետև վերջին շրջանում պլանշետները և սմարթֆոնները հետզհետե նեթբուքերին դուրս էին մղում շուկայից:










