Panasonic-ի նախագահի աշխատավարձը 60 տոկոսով կկրճատվի՝ վատ աշխատանքի պատճառով
Ճապոնական էլեկտրատեխնիկայի հսկա Panasonic Corp.–ի տնօրենների խորհուրդն այսօր որոշում է կայացրել 60 տոկոսով կրճատել կորպորացիայի նախագահ Կաձուհիրո Ցուգայի աշխատավարձը՝ վատ աշխատանքի համար, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
Որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսից։
Նույն չափով կկրճատվի նաև Սյուկակու Նագաեի աշխատավարձը, ով հունիսից կզբաղեցնի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։ Աշխատավարձի չափը չի հաղորդվում։
2009-ին կորպորացիայի բոլոր տնօրենների աշխատավարձերն իջեցվել էին 10-20 տոկոսով՝ ընկերության եկամուտների կրճատման ֆոնին։ Փորձագետների համաձայն՝ դա թույլ կտա տնտեսել հարյուր միլիոնավոր դոլարներ։
Panasonic-ն այժմ ծանր ժամանակներ է ապրում առաջին հերթին՝ հեռուստացույցների օտարերկրյա արտադրողների հետ մրցապայքարում պարտության պատճառով։










