ԱՄՆ-ն կարդիականացնի իր կործանիչ ինքնաթիռները
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը մտադիր են նորացնել բոլոր 1018 F-16 Fighting Falcon կործանիչ ինքնաթիռները: Այս մասին գրում է Air Force Times հրատարակչությունը՝ հղում անելով 2014-ի բյուջետային ծրագրին: Բացի F-16 ինքնաթիռներից, ամերիկացիները մտադիր են նորացնել F-15C/D կործանիչները, տեղեկացնում է Russian Today-ը:
ԱՄն-ն մտադիր է նաև 80 տարով երկարաձգել F-16 Fighting Falcon ֆյուզելյաժի ծառայության ժամկետը: Ամերիկացիների կողմից հաղորդվում է նաև ինքնաթիռների ավիաէլեկտրոնիկան նորացնելու մտադրության մասին:
Air Force Times-ի տեղեկացմամբ՝ հաջորդ ֆինանսական տարվանից սկսած Պենտագոնը կգնի 19 լրացուցիչ F-35A կործանիչներ, որոնց ընդհանուր թիվը կկազմի 30: Հավանաբար ԱՄՆ-ն մեծ հույսեր է կապում F-35 թողարկվող սերիայի հետ: Նախատեսվում է գնել ընդհանուր առմամբ 2.4 հազար օրինակ, որի համար կծախսվի 383 մլրդ դոլար:
F-16 Fighting Falcon-ը հանդիսանում է չորրորդ սերնդի ամենազանգվածային թողարկվող մարտական ինքնաթիռը: 2012-ի տվյալներով շուրջ 4500 օրինակ է արտադրվել:










