Բրիտանիայում հայտնաբերվել է 0.5 մ երկարությամբ, 195 մլն տարվա դելֆինանման կենդանու երախ

17:43 • 18.04.13

Բրիտանացի երկրաբան Ռիչարդ Էդմոնդսն անչափ ուշագրավ հայտնագործություն է արել Դրոսեթ կոմսությունում, որը նաև հայտնի է որպես յուրայի ժամանակաշրջանի (մեզոզոյան դարաջրջանի երկրորդ ժամանակաշրջանը) բրիտանական ափ։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, մասնագետը գտել է 195 մլն տարվա պատմություն ունեցող 0.5 մ երկարությամբ դելֆինանման կենդանու բացված երախ, որը բավական լավ վիճակում է պահպանվել։

 

Էդմոնդսն այն տեսել է ցեխերի մեջ, սակայն սկզբում ուշադրություն չի դարձրել ու անտեսել է։ Այնուհանդերձ, ինչ-որ բան նրան դրդել է վերադառնալ և ուսումնասիրել նմուշը, որը, ինչպես պարզվել է հետագայում, ichthyosaurs-ի երբևէ հայտնաբերված լավագույն նմուշն է։

 

Ընդհանուր առմամբ Դորսեթի ափը շատ հարուստ է տարբեր տեսակի բրածոներով և 2001թ. ներառվել է Համաշխարհային ժառանգության վայրերի ցանկում։

 
 

Բրիտանիայում հայտնաբերվել է 0.5 մ երկարությամբ, 195 մլն տարվա դելֆինանման կենդանու երախ