Twitter-ը գործարկում է նոր երաժշտական ծառայություն

20:12 • 18.04.13

«Twitter» միկրոբլոգը գործարկել է «Twitter #music» նոր երաժշտական ծառայությունը, որն առաջարկում է երաժշտություն օգտատիրոջ բաժանորդագրությունների ցանկից: Այս մասին տեղեկացում է Lenta.ru-ն՝ հղում անելով ընկերության պաշտոնական բլոգին:


Հավելվածի համակարգը նախատեսում է չորս տարբերակներ. «Սիրված», «Տարածվող», «Խորհուրդ է տրվում» և «Այս պահին առաջարկվող»: Առաջին երկու տարբերակները ցույց են տալիս, թե օգտատերերն ամենից հաճախ որ երգերն են լսում Twitter-ում: «Խորհուրդ է տրվում» տարբերակն առաջարկում է երաժշտություն, որը լսում են Ձեր ընկերներն ու այն երաժիշտները, ում միկրոբլոգներին հետևում եք: «Այս պահին առաջարկվող» տարբերակն առաջարկում է երգեր, որոնք այդ պահին լսում են Ձեր ընկերները:


Այս ծառայությունն առայժմ հասանելի է միայն ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Կանադայում և Նոր Զելանդիայում:


Հավելվածը դեռևս հասանելի է միայն iOS պլատֆորմի վրա և music.twitter.com կայքի վեբ տարբերակում:

 

Twitter #music ծառայությունը մշակվել է We Are Hunted երաժշտական պորտալի հիման վրա, որն ընկերությունը ձեռք էր բերել վերջերս:
 

Twitter-ը գործարկում է նոր երաժշտական ծառայություն