Հաջորդ սերնդի VW Tiguan-ի նախատիպը կցուցադրվի Շանհայում (լուսանկարներ)

20:53 • 18.04.13

Համացանցում են հայտնվել նոր Volkswagen CrossBlue կուպե ամենագնացի առաջին էսքիզները: Մեքենայի պրեմիերան ծրագրված է մոտ օրերս Շանհայում կայանալիք ավտոսրահի ժամանակ: Հայտնի է, որ մեքենան կունենա V6 տուրբինային և 2 էլեկտրական շարժիչներ, հայտնում է Вести.ru-ն:

 

Տարվա սկզիբ Դեթրոյթում տեղի է ունեցել 7 տեղանոց CrossBlue-ի առաջին ցուցադրությունը: Քննադատներին մեքենան դուր է եկել, սակայն գերմանացիները չէին ցանկանում բավարարվել ձեռք բերվածով: Շանհայում VW-ն կներկայացնի CrossBlue-ի նոր տարբերակը: Լրագրողները վստահ են, որ այս մեքենան հաջորդ սերնդի Tiguan-ի նոր դիզայնի ընդգծումն է:

 

 

 

Հայտնի է, որ մեքենայի երկարությունը կկազմի 4.89 մետր, իսկ լայնությունը 2.02 մետր: Մեքենան ունի բենզինով աշխատող V6 տուրբինային և 2 էլեկտրական շարժիչներ, որոնց ընդհանուր հզորությունը կկազմի 415 ձիաուժ: Նման կառուցվածքը մեքենային թույլ է տալիս 100 կմ/ժ արագության հասնել 5.9 վայրկյանում, իսկ 100 կմ վրա ծախսում է 3 լիտր բենզին: Էլեկտրական տարբերակով մեքենան կարող է անցնել 33 կմ: 

 


 

 

Հաջորդ սերնդի VW Tiguan-ի նախատիպը կցուցադրվի Շանհայում (լուսանկարներ)