Սթոունհենջը բնակեցված է եղել ենթադրվածից 5 հազար տարի ավելի վաղ
Բրիտանացի հնագետները մի շարք ուսումնասիրությունների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ Ուիլթշիր կոմսությունում գտնվող լեգենդար Սթոունհենջը բնակեցված է եղել մարդկանցով 5 հազար տարի ավելի վաղ, քան մինչ այս ենթադրվում էր։
Ինչպես նշում է Daily Mail-ը, նման տեսակետի համար հիմք է ծառայել այն, որ մասնագետները Սթոունհենջից 1 մղոն հեռավորության վրա հայտնաբերել են մ.թ.ա. 7500 թ. վերագրվող բնակավայր, որը բնակցված է եղել մինչև մ.թ.ա. 4700թ.։
Հնագետները հակված են այն կարծիքին, որ հենց այս մարդիկ են կառուցել առաջին հուշարձանը Սթոունհենջում, որն, ըստ ամենայնի, փայտից է եղել։










