Գիտնականները խորհուրդ են տալիս ծերերին չբողոքել առողջությունից
Անգլիայի Էքսետեր քաղաքի համալսարանի բժշկական դպրոցի աշխատակիցները զգուշացնում են. հիվանդությունից բողոքելը բացասաբար է ազդում մեծահասակների առողջության վրա, գրում է Top Sante-ը:
Հետազոտության ընթացքում կամավորներին հարցրել են, թե ինչպես են իրենք գնահատում իրենց առողջական վիճակը: Գիտնականները խնդրել են նրանց կիսվել իրենց մտահոգություններով՝ կապված ծերության և ֆիզիկական թուլության հետ և պատմել իրենց ինքնազգացողության և հասարակական կյանքում ակտիվության մասին:
Փորձագետները եկել են այն եզրակացության, որ նրանք, ովքեր ամենից շատ են բողոքել, գտնվում են անմխիթար վիճակում: Նրանց մոտ նկատվում էր ցածր կենսամակարդակ, սոցիալական հետաքրքրվածության բացակայություն և ֆիզիկական ակտիվության պակաս: «Տեսնելով, թե ինչքան անուժ և անօգնական ենք, մենք սկսում ենք մեզ հենց այդպես պահել, ասես իսկապես ծեր և հիվանդ լինենք», - ասել է հարցման մասնակիցներից մեկը:
Մտածմունքների մեջ ընկնելով մեծահասակները կանգնում են փաստի առաջ: Գիտնականները խորհուրդ են տալիս նրանց ակտիվ կյանքով ապրել և չբողոքել: Նրանց կարծիքով, այս մեթոդը կօգնի ազատվել ծերության հետ կապված առողջական խնդրիներից: Հետազոտությունների արդյունքներն ընդգծում են հոգեբանական գործոնների ազդեցությունը մեծահասակների առողջության և ինքնազգացողության վրա:










