Պատառաքաղ, որը հուշում է ուտել ավելի դանդաղ
Եթե երբևէ երազել եք մի սարքի մասին, որը կարող է հոգալ Ձեր սնվելու մասին, ինչպես դա կաներ Ձեր մայրիկը, ապա HAPIfork պատառաքաղը հենց Ձեզ համար է, տեղեկացնում է mashable.com-ը:
Պատառաքաղը, որն էլեկտրական խոզանակի տեսք ունի, նախագծված է այնպես, որ ցնցվի Ձեր բերանում ամեն անգամ, երբ չափազանց շատ ուտեք: Նոր սարքավորումը ներբեռնում է ինֆորմացիան Bluetooth-ի կամ USB լարով աշխատող դյուրակիր համակարգչի միջոցով՝ վերահսկելով ճաշելիս ընդունած սննդի քանակը:
Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ որքան դանդաղ ենք ուտում, այնքան լավ է դա ազդում մեր մարսողական համակարգի, քաշի և ընդհանուր առողջական վիճակի վրա:
HAPIfork-ի ֆրանսիացի գյուտարար Ժակ Լեպինը պատմել է, որ սարքը ստեղծելու համար նրան ոգևորել է մի միջադեպ, որը տեղի է ունեցել իր հետ: Երբ նա 30 տարեկան էր, նրան սրտի կաթված ախտորոշմամբ տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ պարզվել էր, որ դրա պատճառը կարող էր լինել չափազանց արագ ուտելը:
Ընթացիկ տարում HAPIfork-ը մրցանակ է ստացել «Նորամուծություն» անվանակարգում՝ «Սպառողների համար էլեկտրոնիկայի ցուցադրության» ժամանակ: Սարքն այժմ հասանելի է «Kickstarter»-ից նախօրոք պատվիրելու միջոցով: Արժեքը 89 դոլար կլինի Kickstarter-ի առաջին 2.500 պատվիրողների համար և 99 դոլար կարժենա մյուս պատվիրատուների համար:










