NASA-ի աստղագետները հայտնաբերել են մոլորակներ, որոնց վրա կարող է կյանք լինել

01:27 • 19.04.13

NASA-ի աստղագետները հայտնաբերել են 2 մոլորակ, որոնք այսօր հայտնի բոլոր մոլորակներից ավելի շատ են նման Երկիր մոլորակին և կարող են պիտանի լինել կյանքի համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Հայտնաբերված մոլորակները գտնվում են Երկրից 1200 լուսային տարի հեռավարության վրա և պտտվում են Կեպլեր 62 աստղի շուրջ:


Հետազոտողները հայտնում են, որ այդ մոլորակները Երկրին նման են ինչպես չափերով, այնպես էլ աստղից ունեցած հեռավորությամբ:


Միևնույն ժամանակ դժվար է պարզել, թե արդյոք մոլորակի մակերևույթին ջուր և մթնոլորտ կա:


Հայտնագործության մասին գրվել է Science գիտական պարբերականում:
 

NASA-ի աստղագետները հայտնաբերել են մոլորակներ, որոնց վրա կարող է կյանք լինել