ՆԱՍԱ-ի Kepler աստղադիտակը հայտնաբերել է Երկրին շատ նման երկու մոլորակ

19:13 • 19.04.13

Երկիր մոլորակի հեռավոր նմանակի որոնման արդյունքում գտնվել է երկու հետաքրքիր թեկնածու մոլորակ: Գիտնականները հայտնում են, որ Kepler աստղադիտակով հայտնաբերված այս նոր աշխարհները ճիշտ նույն չափերն ունեն, ինչ որ մայր մոլորակը և գտնվում են նրանից նույն հեռավորության վրա: Գիտնականների տեղեկացմամբ՝ հնարավոր է, որ նրանց վրա նույնպես ջրային մակերես հայտնաբերվի, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Գիտնականները դեռևս չեն կարող վստահ ասել այդ մասին, քանի որ այդ մոլորակները գտնվում են մեզանից 1200 լուսային տարի հեռավորության վրա, նրանք անհասանելի են ժամանակակից աստղադիտակային տեխնոլոգիայով ուսումնասիրման համար:


Սակայն, ինչպես գիտնականներն են հայտնել Science ամսագրին, դրանք շատ հետաքրքիր հայտնագործություններ են: «Եթե կյանք գոյություն ունի այլ մոլորակների վրա, ապա ամենահավանական տարբերակը հենց այս երկու մոլորակներն են»,- հայտնել է ԱՄՆ օդատիեզերական գործակալության ներկայացուցիչը:


 

ՆԱՍԱ-ի Kepler աստղադիտակը հայտնաբերել է Երկրին շատ նման երկու մոլորակ