Peugeot-ն ներկայացրել է Peugeot 208-ի մրցարշավային տարբերակը՝ «գազան» T16 Pikes Peak-ը (լուսանկարներ)
Ֆրանսիական հանրահայտ մեքենաշինական Peugeot ընկերությունը ներկայացրել է իր նոր «գազան» մեքենան՝ T16 Pikes Peak-ը, որը նախատեսված է հեղինակավոր մրցարշավներին մասնակցելու համար։
Ինչպես նշում է LuxPlanet-ը, T16 Pikes Peak-ը մայիսի 17-ին կմասնակցի լեգենդար Pikes Peak Hill Climb մրցարշավին, որի ընթացքում մեքենաները կբարձրանան Փայկս Փիկ բլրի վրա։
Նորույթը ստեղծվել է Peugeot 208 մոդելի հիման վրա և համալրված է 600 ձիաուժ հզորությամբ շարժիչով։ Հայտնի է նաև, որ մեքենայի ղեկին լինելու է մրցարշավի աշխարհի իննակի չեմպիոն Սեբաստյեն Լեբը։

















